Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

«Վալլեքսը» աշխատանքից ազատել է Թեղուտի հանքավայրում աշխատողների մեծ մասին

«Վալլեքսը» աշխատանքից ազատել է Թեղուտի հանքավայրում աշխատողների մեծ մասին
03.02.2018 | 11:29

«Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարում են, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը, զբաղված լինելով մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման ծրագրի կենսագործմամբ, ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։

«Տևական կանգառի պայմաններում Ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով»,- ասված է «Վալլեքս» խմբի հաղորդագրությունում: «Ավելին, չունենալով դրամական միջոցների այնպիսի աղբյուր, ինչպիսին թողարկվող արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն են, Ընկերությունը, ստիպված, կայացրել է դժվարին, սակայն ներկա պայմաններում միակ հնարավոր որոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ գործատուի նախաձեռնությամբ, լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը»։ Ընկերության բոլոր աշխատակիցներին կվճարվեն աշխատավարձերը ամբողջական, կամ՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակահատվածի համար, միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով: Բացի այդ, աշխատանքային պայմանագրի լուծման պահին անորոշ ժամկետով աշխատող բոլոր անձանց կվճարվի արձակման նպաստ՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Բացի այդ՝ կպահպանվի տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ նվազագույն անձնակազմը։

Դիտվել է՝ 4723

Մեկնաբանություններ